login
Հոդվածներ
Ֆեյսբուքյան ուղիղ եթեր. «Շախմատ չեմպիոնի հետ» 12/01/2018

2018 թվականի դեկտեմբերի 1-ին ՀՎՀ-ն ֆեյսբուքյան ուղիղ եթեր կազմակերպեց շախմատի սիրահարների համար: Միջոցառումը, որը կրում էր «Շախմատ չեմպիոնի հետ» խորագիրը, հյուրընկալել էր Հայաստանի 2018 թվականի շախմատի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանին: 18-ամյա չեմպիոնը և ՀՎՀ-ի շախմատի հեռավար ուսուցիչ Միքայել Անդրիասյանը բացահայտեցին շախմատ խաղում վարպետանալու գաղտնիքները, պատասխանեցին լսարանի հարցերին: Միքայել Անդրիասյանը ներկայացրեց ՀՎՀ-ի շախմատի օնլայն ծրագիրը, որը մշակվել է Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ համատեղ: Ծրագիրը հիմնված է դպրոցական դասագրքերի բովանդակության վրա և անվճար օնլայն դասընթաց է արքաների խաղի հիմունքները սովորել ցանկացողների համար:

«Կարծում եմ՝ շատ օգտակար ծրագիր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են շախմատ խաղալ սովորել, գլուխկոտրուկներ լուծել և խաղալ օնլայն», - ասաց Հայկը: Քննարկումներին հաջորդեց շախմատային միաժամանակյա օնլայն սեանսը 7-55 տարեկան շուրջ 15 մասնակիցների և չեմպիոնի միջև: Սեանսի լավագույն խաղացող ճանաչվեց 12-ամյա Սեդա Բադալյանը Երևանից, ով, որպես հուշանվեր, ստացավ շապիկ՝ ՀՎՀ-ի շախմատի ծրագրի լոգոյով և Հայկ Մարտիրոսյանի ստորագրությամբ:

Այս միջոցառումը ՀՎՀ-ի կազմակերպած առաջին ֆեյսբուքյան ուղիղ եթերն էր, որը բազմաթիվ դրական արձագանքներ ստացավ:

«Շնորհակալություն Հայկ Մարտիրոսյանին, Միքայել Անդրիասյանին և ՀԲԸՄ ՀՎՀ-ին այս հիանալի նախաձեռնության համար», - գրեց Ա. Պետրոսյանը:

Մասնակիցներից շատերն առաջարկեցին նախաձեռնել նմանատիպ ուղիղ եթերներ:

«Անչափ հետաքրքիր էր», - մեկնաբանությունում գրեց Մ. Ղազարյանը:

Այսպիսի գլոբալ օնլայն միջոցառումներ ՀՎՀ-ն անպայման կկազմակերպի՝ ներկայացնելու օնլայն կրթության առավելությունները և ընդարձակելու հաղորդակցային առցանց հնարավորությունները աշխարհով մեկ սփռված հայերի համար :

Այստեղ կարող եք դիտել միջոցառման ձայնագրությունը՝

https://www.facebook.com/OnlineArmenianEducation/videos/265226484351727/